Ճամբարային առաջադրանքների փաթեթ

Ճամբարային օրագիր։

 

Պատասխանի՛ր տրված հարցերին։

 

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Շատ լավ եմ վերաբերվում , քանի որ այն ինձ շատ է դուր գալիս

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Նրանով , որ տնային աշխատանք գրեթե չկա ,  ճամբարում  ավելի մեծ է միմյանց  ճանաչելը ։

 

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Ձմեռային  ճամբարի առավելությունը նրանում է  , որ քաղաքից դուրս  կարողանում ենք խաղալ ձմեռային մարզական խաղեր ,  սահնակ , դահուկ  և   չմուշկ քշել ։

 

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Ճամբարում  ամենագրավիչը  ջերմ և մտերմիկ մթնոլորտն է, որտեղ մենք  նորովի ենք ճանաչում  միմյանց և նոր ու հետաքրքիր ծրագրեր ենք սովորում։

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։

Շատ լավ եմ  վերաբերվում ճամբարային խառը ջոկատներին, քանի որ  ծանոթանում  եմ ավագ  և նոր ընկերների հետ։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Իմ ճամբարային օրակարգում ես  կավելացնեի  ճամփորդություների ցանկը, քանի որ շատ եմ սիրում ճամփորդել։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Ես կառաջարկեի, որպեսզի ավելի շատ լինենք բնության գրկում, մաքուր օդում։

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։

Միմիայն վայելել այս անհոգ և ուրախ օրերը։

Այլ․․․