Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտությունից « Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորով նշում են տարվա սկիզբը։

Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը կարող եմ ասել, որ նրանց Ամանորը եղել է շատ ձնառատ, գույնզգույն լույսերով, խմած Ձմեռ Պապիկներով, ովքեր գալիս և թակում էին դռները և նվերներ բաժանում, շատ հյուրերով , մանդարինի անուշ բույրով և հսկա եղևնիով, որը պապիկս բերում էր անտառից և ծնողներս այն զարդարում էին չրերով, կոնֆետներով, նվերներով, մրգերով , խաղալիքներով։ Իսկ իմ Ամանորը ահա այսպիսին է` ես մասնակցում եմ Ամանորյա  գնումներին , զարդարում եմ տոնածառը , օգնում եմ Ամանորյա  ուտելիքներ պատրաստել , հյուրեր եմ  ընդունում , ովքեր  դատարկաձեռն  չեն լինում , իրենց հետ բերում են  նվերներ քաղցրեղեն , խմիչք ։  Ես էլ ծնողներիս հետ նույնպես այցելում եմ  ծանոթ ,  հարազատ բարեկամներին , դե իհարկե  նվերներով ։ Այցելում ենք մեր քաղաքի  զարդարված այգիները ,  հրապարակները ,  նկարվում  , ինչը եղել նաև  ծնողներիս ժամանակ ։ Եվ  իհարկե  այս ամենը Ամանորյա լավ տրամադրությամբ։

Ծնողներիս ժամանակ ամեն ինչ այսքան հասանելի չէր, հիմա ամեն ինչ կարելի է գտնել, գնել, ձեռք բերել։

Մենք շատ ենք սիրում Ամանորը, իր աշխույժ , ուրախ , հրավառությամբ լի եռուզեռով։